կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Բայդենը ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքների խթանման համար հատուկ բանագնաց է նշանակել

Բայդենը ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքների խթանման համար հատուկ բանագնաց է նշանակել

Ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենը Ջեսիկա Ստերնին նշանակել է Պետդեպարտամենտի հատուկ բանագնաց` ԼԳԲՏ համայնքի անդամների մարդու իրավունքները խթանելու համար: Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում:

«Հատուկ բանագնացը կենսական դեր է ունենալու ամբողջ աշխարհի ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքները խթանելու նպատակով նախագահի հուշագրի իրականացման գործում», - ասվում է հրատարակության մեջ:

Նշվում է, որ հատուկ բանագնացը կհամախմբի համախոհ կառավարություններին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, կորպորացիաներին և միջազգային կազմակերպություններին` բոլորի համար արժանապատվությունն ու հավասարությունը պահպանելու համար:

 

 

  • Կիսվել: