երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Բայդենը կրկին «մոլորվել» է բեմից իջնելիս (տեսանյութ)

Բայդենը կրկին «մոլորվել» է բեմից իջնելիս (տեսանյութ)

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Փենսիլվանիա նահանգի Պիտսբուրգում քաղաքում ելույթից հետո կրկին շփոթվել է և չի կարողացել իջնել բեմից։ Ինչպես փոխանցում է gazeta.ru-ն, Բայդենի՝ բեմում հերթական անգամ «մոլորվելու» կադրերը հեռարձակվել են Fox News հեռուստաալիքով:

Փիթսբուրգում ԱՄՆ նախագահը ելույթ է ունեցել այն վայրում, որտեղ տարեսկզբին կամուրջ էր փլուզվել։ Միջադեպի հետևանքով տուժել էր 10 մարդ։

Համացանցում հայտնված կադրերում երևում է, ինչպես է ելույթից հետո Բայդենը հեռանում ամբոնից՝ մտադրվելով իջնել բեմից, սակայն քայլում է հակառակ ուղղությամբ, շփոթված նայում շուրջն ու ինչ-որ բան ասում։ Այնուհետև, սակայն, ԱՄՆ նախագահը նկատել է ելքն ու շտապել իջնել բեմից։

Հիշեցնենք, որ Բայդենն առաջին անգամ չէ «մոլորվում» բեմից իջնելիս։ Օրեր առաջ նա կրկին հանրային վայրում անհարմար դրության մեջ էր հայտնվել՝ տպավորություն ստեղծելով, թե բեմից իջնելու ժամանակ մոլորվել է: Միջադեպը տեղի է ունեցել Global Fund Conference միջոցառման ժամանակ: 79-ամյա Բայդենը, ավարտելով ելույթը, սկսել է բեմից իջնել, սակայն հանկարծ կանգ է առել ու շուրջը նայել՝ մոլորված հայացքով և մի քանի անհաստատ քայլ արել:

  • Կիսվել: