ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Բայդենը կարգադրել է Ուկրաինային 600 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրել

Բայդենը կարգադրել է Ուկրաինային 600 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարգադրել է Ուկրաինային 600 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրել, հայտնել է Սպիտակ տունը։

Նախագահի ստորագրած հուշագրում ասվում է, որ նա «պետքարտուղարին օժտել է  Ուկրաինային մինչև 600 միլիոն դոլար օգնություն հատկացնելու լիազորությամբ։

Օգնության փաթեթի բովանդակությունը չի բացահայտվել։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, մեկնաբանելով օգնության նոր փաթեթի հատկացումը, ընդգծել է, որ «նախագահ Բայդենը հասկացրել է, որ մենք աջակցելու ենք Ուկրաինայի ժողովրդին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի»։

«Այն հնարավորությունները, որոնք մենք տալիս ենք, մանրակրկիտ չափորոշված են, որպեսզի առավելագույնի հասցնեն (...) ամրապնդեն Ուկրաինայի դիրքերը բանակցությունների սեղանի շուրջ, երբ ժամանակը գա»,- ասել է պետքարտուղարը։

  • Կիսվել: