ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Բայդենը հույս է հայտնել, որ ընտրություններից հետո ԱՄՆ-ը կշարունակի երկկուսակցական մոտեցումն Ուկրաինայի հարցում

Բայդենը հույս է հայտնել, որ ընտրություններից հետո ԱՄՆ-ը կշարունակի երկկուսակցական մոտեցումն Ուկրաինայի հարցում

ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների ավարտին նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել մամուլի ասուլիսով, նշել՝ երկրի բոլոր նահանգներում գրանցվել է ընտրողների ռեկորդային մասնակցություն, ընտրություններն անցել են առանց որևէ միջամտության:

«Մեզ և ընտրողների համար պարզ էր, որ նրանք հիասթափված են։ Ես հասկանում եմ, որ այս երկրում իսկապես ծանր տարիներ են եղել շատ մարդկանց համար»,- ասել է Բայդենը:

Անդրադառնալով Ուկրաինայում ռազմական գործողություններին՝ նախագահը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը կշարունակի երկկուսակցական միասնական մոտեցումը Կիևին աջակցություն ցուցաբերելու հարցում։ Նա նշել է նաև, որ ակնկալում է, որ Ուկրաինային ամերիկյան օգնությունը կշարունակվի առանց ընդհատումների՝ չնայած հանրապետականների արտահայտած մոտեցումներին:

Բայդենը կարծիք է հայտնել, որ ռուսական զորքերի՝ Խերսոնից Դնեպրի ձախ ափ նահանջի հրամանը ցույց է տալիս, որ Մոսկվան իրական խնդիրներ է ունեցել զինված ուժերում: Նրա խոսքով՝ դեռ պարզ չէ՝ Ուկրաինան պատրա՞ստ է Ռուսաստանի հետ փոխզիջման, թե՞ ոչ:

Սպիտակ տան ղեկավարն անդրադարձել է նաև Չինաստանի հետ հարաբերություններին, նշել՝ Վաշինգտոնը պատրաստ չէ Պեկինի նկատմամբ որևէ լուրջ զիջման: Բայդենը մտադրություն է հայտնել Ինդոնեզիայում G20-ի շրջանակում Սի Ծինփինի հետ քննարկել Թայվանի հարցը և կղզուն ցուցաբերվող ամերիկյան օգնությունը:

  • Կիսվել: