կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Բայդենը հայտարարել է, որ կրկին առաջադրվելու վերաբերյալ հաստատուն որոշում դեռ չի կայացրել

Բայդենը հայտարարել է, որ կրկին առաջադրվելու վերաբերյալ հաստատուն որոշում դեռ չի կայացրել

ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ առայժմ երկրորդ ժամկետով նախագայի պաշտոնում վերընտրվելու վերաբերյալ «հաստատուն որոշում» չի կայացրել, սակայն նման մտադրություններ ունի։ Այս մասին նա ասել է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։

«Սկսենք նրանից, որ իմ մտադրությունը կրկին առաջադրվելն է, սակայն սա միայն մտադրությունը։ Ինչ վերաբերում է հաստատուն որոշմանը՝ կառաջադրվեմ, թե ոչ, ապա դա դեռ կտեսնենք», - ասել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ ինքն անում է և անելու է իր գործը նաև ընտրական փուլից հետո «ողջամիտ ժամկետներում»։

«Անցնելով հաջորդ տարի՝ ես կորոշեմ, թե ինչ պետք է անեմ», - հայտարարել է Բայդենը։

  • Կիսվել: