Բայդենը հայտարարել է համավարակի ավարտի մասին
COVID-19-ի համավարակն ավարտվել է, ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը CBS-ի հարցազրույցում։
«Համավարակն ավարտվել է։ Մենք դեռ խնդիր ունենք COVID-ի հետ կապված, մենք դեռ աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասել է պետության ղեկավարը։
Նա պարզաբանել է, որ իր կարծիքը կապված է այն բանի հետ, որ ոչ ոք դիմակ չի կրում, եւ «բոլորը, թերեւս, լավ վիճակում են»։