երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Բայդենը չեղարկել է միգրանտներին վերաբերող Թրամփի մի քանի հրաման

Բայդենը չեղարկել է միգրանտներին վերաբերող Թրամփի մի քանի հրաման

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է 3 հրաման, որոնցով չեղարկել է Դոնալդ Թրամփի որոշ օրենսդրական ակտեր, փոխանցում է TASS-ը։

Առաջին հրամանով Բայդենը չեղարկել է քաղաքականությունը, որով միգրանտներին բաժանել են երեխաներից սահմանի ապօրինի հատման քրեական գործերի քննկման ժամանակ։

Համաձայն երկրորդ փաստաթղթի՝ նախագահը նախաձեռնել է խմբի ստեղծում, որը կզբաղվի ընտանիքների վերամիավորման հարցերով։


Բացի այդ, ԱՄՆ առաջնորդը հանձնարարել է սկսել միգրացիոն հոսքերի համար Թրամփի ներմուծած խոչընդոտների վերանայում։ «Մենք աշխատելու ենք արմատախիլ անել նախորդ վարչակազմի բարոյական և ազգայն ամոթը»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ պաշտոնավարման հենց առաջին օրը Բայդենը ստորագրել էր 17 հրաման, որոնցից մի մասով չեղարկել էր Թրամփի հրամանագրերը։

  • Կիսվել: