ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Բայդենը ցանկանում է վերսկսել երկխոսությունը Չինաստանի նախագահի հետ․ AFP

Բայդենը ցանկանում է վերսկսել երկխոսությունը Չինաստանի նախագահի հետ․ AFP

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպման ժամանակ ցանկանում է վերսկսել երկխոսությունը երկրների միջև և «զսպումների ու հավասարակշռության» համակարգ սահմանել։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչին։

Նրա խոսքով՝ ամերիկացի առաջնորդն ուզում է ամրապնդել կապերն այն երաշխիքների միջոցով, որոնք կվերահսկեն, որ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև «մրցակցությունը հակամարտության չի վերածվի»։

Բայդենի ու Սի Ծինփինի հանդիպումը նախատեսվում է անցկացնել Բալիումը G20-ի գագաթնաժողովի շրջանակներում։ Հանդիպումը տեղի կունենա այսօր՝ նոյեմբերի 14-ին, երևանյան ժամանակով ժամը 13:30-ին։ Նախօրեին հայտնի դարձավ, որ Չինաստանի նախագահի հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահը մտադիր է մամուլի ասուլիս հրավիրել։

  • Կիսվել: