շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ին չեն վախեցնի Պուտինի խոսքերը

Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ին չեն վախեցնի Պուտինի խոսքերը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնն ու նրա դաշնակիցները չեն վախենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերից։

«ԱՄՆ-ին և դաշնակիցներին չեն կարող վախեցնել Պուտինի անխոհեմ սպառնալիքներն ու խոսքերը»,- լրագրողներին ասել է Բայդենը։

Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի պահպանել իր ընտրած ուղին և «ռազմական տեխնիկա կտրամադրի, որպեսզի Ուկրաինան կարողանա պաշտպանվել»:

Բայդենը հիշեցրել է, որ Կոնգրեսը հավանություն է տվել Կիևին գրեթե 13 միլիարդ դոլարի լրացուցիչ միջոցների տրամադրմանը։ Միևնույն ժամանակ, Բայդենը նշել է, որ ոչ Միացյալ Նահանգները, ոչ էլ մնացած աշխարհը չեն ճանաչում նոր տարածքների միացումը Ռուսաստան։

  • Կիսվել: