Բայդենի թոռնուհին թանկարժեք հարսանիք կնշի Սպիտակ տանը. ԶԼՄ-ներ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շաբաթ օրը Սպիտակ տանը շքեղ ու մասնավոր արարողությամբ կամուսնացնի իր սիրելի թոռնուհուն՝ Նաոմիին։
Սա տասնիններորդ հարսանիքն է ամերիկացի առաջնորդների նստավայրում, ովքեր նման տոնակատարությունների համար վճարում են իրենց գրպանից:
CNN-ի փոխանցմամբ՝ 28-ամյա Նաոմի Բայդենի և 25-ամյա Փիթեր Նիլի հարսանիքը բաղկացած է երեք մասից։ Նախ՝ հարսանիք Սպիտակ տան հարավային մարգագետնում, բաց երկնքի տակ, ապա՝ խնջույք հարազատների և ամենամտերիմ ընկերների նեղ շրջանակում: Երեկոյան նախատեսվում է ընդունելություն ընդլայնված կազմով՝ «դեսերտ-պարով»։
Մամուլին թույլ չեն տվել ներկա գտնվել արարողությանը` դա բացատրելով երիտասարդների ցանկությամբ և խոստանալով օրվա ընթացքում լուսանկարներ տարածել։ Տոնակատարությունների կազմակերպումը, ինչպես հայտնի է դարձել CNN-ին, զբաղվում է մի ընկերությամբ, որի գինը սկսվում է $300,000-ից։
Հարսն ու փեսան աշխատում են որպես փաստաբաններ Վաշինգտոնում և, ըստ լրատվամիջոցների, օգոստոսից ապրում են Սպիտակ տանը։ CNN-ը պնդում է, որ Հանթեր Բայդենի դուստրը՝ Նաոմին, զգալի դեր է խաղացել պապիկին ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու համար համոզելու հարցում։ Փեսայի մասին հայտնի է, որ նա Վայոմինգի Ջեքսոն Հոլ քաղաքից է և երիտասարդ տարիներին դահուկավազքի մրցանակներ է ստացել։
Վերջին անգամ Սպիտակ տանը հարսանիք է տեղի ունեցել 2013 թվականին, երբ այնտեղ ամուսնացել է նախագահ Բարաք Օբամայի անձնական լուսանկարիչ Փիթ Սոուզան։
2008թ.-ին նստավայրում սեղաններ են դրվել ի պատիվ նախագահ Ջորջ Բուշի դստեր՝ Ջեննայի, ով ամուսնացել է Տեխասի ընտանիքի ռանչոյում, բայց 600 հոգանոց կազմին վերաընդունել է մայրաքաղաքում:
Ինքը՝ Ջո Բայդենը, կիրակի օրը դառնում է 80 տարեկան։ Բայդենը չի թաքցնում 2024 թվականին երկրորդ ժամկետի համար առաջադրվելու իր ցանկությունը, սակայն խոստանում է վերջնական որոշում կայացնել առաջիկա տոներին իր ընտանիքի հետ խորհրդակցելուց հետո։


