ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Բասուրինը հայտարարել է «Ազովստալի» վրա գրոհի սկիզբը

Բասուրինը հայտարարել է «Ազովստալի» վրա գրոհի սկիզբը

Հատուկջոկատայինները հարձակում են սկսել Մարիուպոլի «Ազովստալ» մետալուրգիական գործարանի վրա, հայտնել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական միլիցիայի ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը։

Նրա խոսքով՝ քաղաքաի կենտրոնում գտնվող «Ազովստալի» վրա հարձակումը սկսվել է ռուսական ավիացիայի և հրետանու աջակցությամբ, հայտնում է «Россия 24»-ը։

Քաղաքի բնակելի թաղամասերն արդեն գտնվում են ԴԺՀ-ի ուժերի վերահսկողության տակ։ Բասուրինը հույս է հայտնել, որ «Ազովստալի» տարածքում տեղակայված Ուկրաինայի զինված ուժերի ներկայացուցիչները մոտ ապագայում վայր կդնեն զենքերը։

Ապրիլի 17-ին պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Մարիուպոլում գտնվող «Ազովստալ» մետալուրգիական գործարանի տարածքում արգելափակված ուկրաինացի զինվորականներին առաջարկել են հանձնվել։ Նրանց թվում կան մինչև 400 օտարերկրյա վարձկաններ։

  • Կիսվել: