հինգշաբթի, հունիս 20
20 / 6 / 2024
Բարձրություն հավաքելուց հետո ուղղաթիռը սկսել է այրվել․ Նոր մանրամասներ Ռաիսիի ուղղաթիռի կործանման պատճառների վերաբերյալ

Բարձրություն հավաքելուց հետո ուղղաթիռը սկսել է այրվել․ Նոր մանրամասներ Ռաիսիի ուղղաթիռի կործանման պատճառների վերաբերյալ

Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի կապի կենտրոնը հրապարակել է Հետաքննության բարձրագույն հանձնաժողովի առաջին զեկույցը ուղղաթիռի կործանման չափերի և պատճառների վերաբերյալ, երբ ուղղաթիռում  եղել են երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և նրան ուղեկցող պատվիրակությունը, հայտնում է Tasnim գործակալությունը։

Զեկույցում նշվում է, որ վթարից մոտավորապես մեկուկես րոպե առաջ կործանված ուղղաթիռի օդաչուն կապվել է թռիչքային թիմի երկու այլ ուղղաթիռների հետ։

Ընդգծվում է, որ կործանված ուղղաթիռի բաղադրիչների վրա հրազենի հետքեր կամ արտաքին ազդեցության այլ նշաններ չեն եղել։

Հաղորդվում է նաև, որ բարձրություն հավաքելուց հետո ուղղաթիռը սկսել է այրվել։

  • Կիսվել: