հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Բաքվում փոթորիկն ավերածություններ է արել․ կան վիրավորներ

Բաքվում փոթորիկն ավերածություններ է արել․ կան վիրավորներ

Բաքվում ուժգին քամու հետևանքով 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Քամին վնասել է նաև Միլլի Մեջլիսի (խորհրդարան) շենքը։

Sputnik ռադիոկայանի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Ադրբեջանի առողջապահության նախարարությունից։

Ադրբեջանի մայրաքաղաքում փոթորիկը ծառեր է տապալել, թեքել լուսացույցներ, իսկ Միլլի Մեջլիսի շենքից պոկվել է երեսպատումը։ Բաքվում ուժեղ քամու հետևանքով տապալված ծառերի թիվը գերազանցել է 70-ը, ընդհանուր առմամբ վնասվել է 93 ծառ։ 11 մեքենա վնասվել է տապալված ծառերից։

Հինգշաբթի առավոտյան շարունակվել են նախօրեին սկսված փոթորկի հետևանքների վերացման հրատապ միջոցառումները։

Բաքվի պետավտոտեսչության վարչության տվյալներով՝ նոյեմբերի 10-ին, օրվա տարբեր ժամերին, ուժեղ քամու պատճառով ճանապարհին չորս բեռնատար է շրջվել, մեքենաները զգալի վնասներ են կրել։

 

Ըստ օդերևութաբանների՝ նոյեմբերի 10-ի երեկոյից մինչև նոյեմբերի 11-ի օրվա երկրորդ կեսը քամու ուժգնությունը հասել է 18-23 մ/վրկ-ի։

  • Կիսվել: