շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բաքվում Նիդերլանդների դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ

Բաքվում Նիդերլանդների դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ

Բաքվում Նիդերլանդների դեսպան Փոլին Էյզեմային ուրբաթ օրը հրավիրել են Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարություն: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը։

՛՛Դեսպանի ուշադրությանն է ներկայացվել ադրբեջանական կողմի դժգոհությունը՝ կապված այն բանի հետ, որ նոյեմբերի 23-ին Նիդերլանդների փոխվարչապետ, ԱԳ նախարար Վոպկե Հոկստրան նամակ է հղել երկրի խորհրդարան, որում Ադրբեջանի զինված ուժերի հասցեին ռազմական հանցագործությունների վերաբերյալ մեղադրանքներ կան՛՛,-նշված է ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։

Հաղորդվում է նաեւ, որ դեսպանը նշել է, որ ադրբեջանական կողմի դիրքորոշումը կհաղորդի Նիդերլանդների համապատասխան կառույցներին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիդերլանդների ԱԳ նախարարն Ադրբեջանի ենթադրյալ ռազմական հանցագործությունների վերաբերյալ նամակ է հղել իր երկրի պառլամենտին:

  • Կիսվել: