կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Բաքուն պատասխանել է Թեհրանին

Բաքուն պատասխանել է Թեհրանին

Իսլամական համերաշխությունը բացառում է կրոնի օգտագործումը քաղաքական նպատակներով, միջամտությունը մուսուլման հարևանների ներքին գործերին, սակայն դա չի ենթադրում «ռազմական աջակցություն մեկ այլ մահմեդական երկրի տարածքների օկուպացմանը», հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ պատասխանելով Թեհրանին։
 
«Ադրբեջանն իր հարևանների հետ հարաբերությունները կառուցել է մշտական ​​փոխգործակցության սկզբունքով և երբեք շահագրգռված չի եղել խզել այդ հարաբերությունները։ Ադրբեջանի կողմից ձեռնարկված համարժեք միջոցները միշտ պատասխան են եղել սադրիչ և բորբոքային քայլերին»,- նշել են նախարարությունից։

Ավելի վաղ իրանական կողմն Ադրբեջանից իր դիվանագետների արտաքսումն անվանել էր բարիդրացիության սկզբունքներին հակասող միջոց՝ զսպվածության կոչ անելով ադրբեջանական կողմին։

  • Կիսվել: