երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Բաքուն անհեթեթ է անվանել իրանական կողմի պնդումները՝ դեսպանատան վրա հարձակման պատճառների մասին

Բաքուն անհեթեթ է անվանել իրանական կողմի պնդումները՝ դեսպանատան վրա հարձակման պատճառների մասին

Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարել է, որ Բաքուն մտադիր է համապատասխան միջազգային մեխանիզմներ կիրառել դիվանագիտական ​​ներկայացուցչությունների դեմ ահաբեկչական հարձակումները հետաքննելու համար։ 

Ադրբեջանցի դիվանագետը նշել է.

«Իրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատանքը դադարեցնելու որոշումը չի ներառում Թավրիզում գլխավոր հյուպատոսության աշխատանքը»։

Խալաֆովը նաև կասկածի տակ է դրել իրանական կողմի պնդումները, որ հարձակումը եղել է ընտանեկան պատճառներով․ ադրբեջանցի արտգործնախարարը այն համարել է անհեթեթ։ «Որպես երկիր՝ Իրանը պատասխանատու է այս ահաբեկչական գործողության և դրա սարսափելի հետևանքների համար։ Բաքուն չի վստահում իրանական կողմին Ադրբեջանի դեսպանատան անվտանգության ապահովման հարցում»,- նշել է Խալաֆովը։

  • Կիսվել: