ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
Բաքու-Թբիլիսի-Անկարա երթուղում արագընթաց մարդատար գնացք կգործարկվի

Բաքու-Թբիլիսի-Անկարա երթուղում արագընթաց մարդատար գնացք կգործարկվի

«Aliq.ge» հայտնում է, որ Բաքու-Թբիլիսի-Անկարա երթուղում արագընթաց մարդատար գնացք կգործարկվի։ Ադրբեջանի երկաթուղային տրանսպորտի գործակալությունից BusinessPressNews-ին հայտնել են, որ գնացքներն արտադրելու է շվեյցարական Stadler Rail Group-ը:

Գաղափարի իրագործումը նախատեսվում է միջպետական ցամաքային սահմանների բացման դեպքում։

Ներկայում Ադրբեջանի և Վրաստանի միջեւ ցամաքային սահմանը փակ է կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով, ուստի մի երկրից մյուսը հնարավոր է միայն օդային ճանապարհով։ Մինչ համավարակը Թբիլիսիից Բաքու հնարավոր էր գնացքով հասնել 12 ժամում։ Ի դեպ, Վրաստանից Թուրքիա երկաթուղային երթևեկությունն իրականացվում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով։

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև համագործակցության նախագիծ է։ Երկաթուղու շինարարությունը սկսվել է 2010 թվականին, պաշտոնական գործարկումը տեղի է ունեցել 2017 թվականի հոկտեմբերի 30-ին։ Երկաթուղու երկարությունը 829 կմ է, որից 504 կմ-ն անցնում է Ադրբեջանով, 246 կմ-ը՝ Վրաստանով, 79 կմ-ը՝ Թուրքիայի տարածքով։
 

  • Կիսվել: