Բանգլադեշի մզկիթներից մեկում պայթյուն է որոտացել
Բանգլադեշի արևելյան Նարայանգանջ քաղաքի մզկիթներից մեկում վեց օդորակիչներ են պայթել, ինի հետևանքով առնվազն 12 մարդ է մահացել, այդ թվում՝ 7-ամյա երեխա, վիրավորվել է ավելի քան 50 մարդ, տեղեկաղցնում է The Bangladesh Observer-ը։
Ըստ նախնական վարկածի՝ պայթյունի պատճառ է դարձել գազատարի արտահոսքից հետո գազի կուտակումը։
Նշվում է, որ բոլոր տուժածների մոտ առկա են շնչուղիների այրվածքներ, 25 հիվանդների վիճակը ծայրահեղ ծանր է։