Բանակն օգնում է ԱՄՆ-ին առաջնորդել աշխարհը դիվանագիտության միջոցով․ Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կշարունակի առաջնորդել աշխարհը դիվանագիտության միջոցով, որին աջակցում է Պենտագոնը։
Բայդենը Պենտագոնի ղեկավարության հետ հանդիպմանն ասել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի առաջնորդ լինել համաշխարհային ասպարեզում «փոփոխվող աշխարհի» դարաշրջանում։
ԱՄՆ-ն, նրա խոսքով, մյուսներին կառաջնորդի դիվանագիտության օգնությամբ, որն ամրապնդված է «աշխարհի լավագույն մարտական ուժով»:


