երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Բանակցություններից հետո ՌԴ-ն հրթիռներով հարվածել է Կիևին. Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական (տեսանյութ)

Բանակցություններից հետո ՌԴ-ն հրթիռներով հարվածել է Կիևին. Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական (տեսանյութ)

Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ մարտական գործողությունների ավարտի շուրջ բանակցությունների ավարտից հետո փետրվարի 28-ի երեկոյան Կիեւի ծայրամասերին բալիստիկ հրթիռներով հարված է հասցվել: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն, տեղեկացնում է Կորեսպոնդենտը:

՛՛Ռուսները բալիստիկ հրթիռներ են արձակում Պրիպյատիում բանակցություններից հետո։ Մեր տեղեկություններով ՝ Ուկրաինան ռուսներին կոշտ պայմաններ է դրել, որոնց մեջ մտնում է Ուկրաինայի ամբողջ տարածքից զորքերի ամբողջական դուրսբերումը։ Մինչ նոր բանակցությունները՝ Ռուսաստանը ցանկանում է բարձրացնել խաղադրույքները՝ օղակի մեջ առնել Կիեւն ու Մարիուպոլը: Դա կլինի ռուսների վերջին փորձը, որին պատրաստ է մեր բանակը ։ Առջևում վճռորոշ ճակատամարտ է", - գրել է նա իր սոցկայքի էջում եւ հրապարակել տեսանյութեր:

Միևնույն ժամանակ, Բրովարովի քաղաքապետ Իգոր Սապոժկոն հայտնել է, որ Կիևի ուղղությամբ ավիահարվածներ են իրականացվել ։
"Մի քանի րոպե առաջ Բրովարների ծայրամասում Կիեւի ուղղությամբ ավիահարձակում է եղել ։ Կան վիրավորներ։ Մնացեք թաքստոցներում։",- գրել Է նա Facebook-ում ։

.

 
 
 
 
 
 

  • Կիսվել: