շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Բանակցությունների սեղանին լինելու են Ռուսաստանը, Ուկրաինան, ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն. Զելենսկի

Բանակցությունների սեղանին լինելու են Ռուսաստանը, Ուկրաինան, ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին պետք է մասնակցեն ՆԱՏՕ-ի և Եվրամիության ներկայացուցիչները:

Պաշտոնական այցով Կիև այցելած Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի հետ համատեղ մամուլի ասուլիսում Զելենսկին հայտարարել է. «Ով է լինելու բանակցությունների սեղանի շուրջ։ Ռուսաստանը, Ուկրաինան և, ինչպես ասացի, Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն: Քանի որ մենք մեզ տեսնում ենք որպես անվտանգության համակարգի մաս այս միություններում: Եվ այս ձևաչափով ես հասկանում եմ, թե ինչի մասին կարող ենք պայմանավորվել»։

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի ղեկավարն ընդգծել է, որ դեմ է պատերազմի սառեցմանը՝ առանց «Ուկրաինայի համար ուժեղ դիրքի», քանի որ, նրա կարծիքով, հակառակ դեպքում մի քանի տարի անց Պուտինը «նորից կվերադառնա և ամբողջությամբ կկործանի Ուկրաինան»: «Ուժեղ դիրքորոշում» ասելով՝ Զելենսկին ենթադրում է անվտանգության երաշխիքների տրամադրում ՆԱՏՕ-ից և Եվրամիությունից։

  • Կիսվել: