Բախմուտում զոհվել է ֆրանսիական AFP-ի լրագրողը
Ուկրաինայի արևելքում զոհվել է Agence France-Press (AFP) օպերատոր Արման Սոլդենը։ Այս մասին հաղորդվում է գործակալության Թվիթերում։
Սոլդենը մահացել է Բախմուտի շրջանում գտնվող Չասով Յար քաղաքի մոտ հրետակոծության հետևանքով։
Դատելով սոցցանցերում լրագրողի գրառումներից՝ մայիսի սկզբին նա եղել է Բախմուտի շրջանում։ Նա պատմել է, մասնավորապես, քաղաքի հրետակոծությունների, ինչպես նաև քաղաքում մնացած բնակիչների մասին։