կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Այժմ մենք ավելի շատ ուրան ենք հարստացնում, քան առաջ. Ռոհանի

Այժմ մենք ավելի շատ ուրան ենք հարստացնում, քան առաջ. Ռոհանի

Իրանն այժմ ավելի շատ ուրան է հարստացնում, քան մինչ 2015 թվականին համաշխարհային տերությունների հետ միջուկային համաձայնագրի կնքումը, ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, տեղեկացնում է The Guardian-ը:

Ռոհանին ասել է. «Մենք ավելի շատ ուրան ենք հարստացնում, քան նախկինում՝ մինչ համաձայնագրի կնքումը: Իրանի վրա մեծացել է ճնշումը, սակայն մենք շարունակում ենք առաջ գնալ»:
 
Հիշեցնենք, որ  2015 թ. միջազգային «միջնորդ վեցնյակը» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) և Իրանը հայտարարեցին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ձեռքբերման մասին: Համաձայնագիրը նախատեսում էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց, սակայն 2018-ին ԱՄՆ-ն հայտարարեց դրանից դուրս գալու և իսլամական հանրապետության դեմ խիստ պատժամիջոցների վերականգնման մասին: Իրանը հայտարարեց համաձայնագրով ստանձնած պարտավորությունների փուլային կրճատման մասին:

  • Կիսվել: