չորեքշաբթի, հունիս 5
5 / 6 / 2024
Այժմ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենավտանգավոր և ամենակարևոր տասնամյակն է. Պուտին

Այժմ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենավտանգավոր և ամենակարևոր տասնամյակն է. Պուտին

Աշխարհը կանգնած է պատմական շրջադարձի առաջ: Այս մասին այսօր ՛՛Վալդայ՛՛ բանավիճային ակումբի նիստի ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նա հայտարարել է, որ այժմ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենավտանգավոր և ամենակարևոր տասնամյակն է: 

ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ միջազգային հարաբերություններում Արևմուտքի գերիշխանության շրջանն ավարտվում է: Նա միևնույն ժամանակ ընդգծել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հեգեմոն դառնալ:

Մոսկվան, ըստ Պուտինի, մշտապես փորձել է հարաբերություններ կառուցել Արևմուտքի և ՆԱՏՕ-ի հետ, կոչ է արել միասին ապրել խաղաղ պայմաններում. ՛՛Ռուսաստանն իրեն Արևմուտքի թշնամի չի համարել և չի համարում՛՛:

Նրա խոսքով՝ երբեք չի հաջողել և չի հաջողվի Ռուսաստանը ՛՛ջնջել աշխարհաքաղաքական քարտեզից՛՛, իսկ Արևմուտքը ստիպված կլինի հավասարը հավասարի հետ խոսակցություն սկսել համաշխարհային գործերում ընդհանուր ապագայի մասին:

  • Կիսվել: