Այս տարվա երկրորդ ամենաուժեղ արեգակնային բռնկումն է տեղի ունեցել այսօր
Արեգակի վրա այսօր տեղի է ունեցել առավելագույն՝ X դասի ևս մեկ բռնկում, որը ուժգնությամբ երկորրդն է այս տավրա մեջ։ Այս մասին հայտնել, է Ռուսասատանի Արեգակնային լաբորատորիան։
«X4.21 դասի արեգակնային բռնկում։ Գագաթնակետը տեղի է ունեցել ժամը 15:13-ին։ Մենք սպասում ենք տեսնելու, թե արդյոք կլինի՞ երկրորդը», - հաղորդել է լաբորատորիայի տելեգրամյան ալիքը։
Այս բռնկումը այս տարի հինգերորդն է, որը դասակարգվում է որպես X դասի արեգակնային բռնկում։ Այս տարվա ամենաուժեղը՝ X8.1 մակարդակի, տեղի է ունեցել երկուշաբթի օրը։


