Տանզանիայում ավիաաղետը առնվազն 19 մարդու կյանք է խլել
Տանզանիայում մարդատար ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի, այս մասին կիրակի՝ նոյեմբերի 6-ին, հայտնել է The Citizen պորտալը։
Precision Air ավիաընկերության ինքնաթիռը, որը պատրաստվում էր վայրէջք կատարել Բուկոբա օդանավակայանում, վթարի է ենթարկվել և ընկել է Վիկտորիա լիճը։
Ինքնաթիռում եղել է 39 ուղևոր և անձնակազմի չորս անդամ։ Ինքնաթիռը Տանզանիայի վարչական կենտրոնից՝ Դար էս Սալաամ քաղաքից թռչում էր Մվանզա։ Վթարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ փոթորկոտ եղանակին ինքնաթիռը փորձում էր վայրէջք կատարել Բուկոբա լճափնյա քաղաքի օդանավակայանում։


