Այս ամոթալի ոճրագործությունները հայ ժողովրդի դեմ ատելության հրահրում են, նոր ցեղասպանության զազրելի կոչ․ Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը ամենայն խստությամբ դատապարտում է Դեսին քաղաքի Հայկական հիշողության պետական կենտրոնի պղծումը՝ որպես ժխտողականության և ատելության դրսևորում, որը հաջորդում է օրեր առաջ Սարսել քաղաքի Հայոց ցեղասպանության հուշակոթողի հանդեպ նմանօրինակ վանդալիզմին։
«
Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը
, նոր Ցեղասպանության զազրելի կոչ, որոնց վկայությունն են Արցախի և նրա ժողովրդի հանդեպ Ադրբեջան-Թուրքիա տանդեմի կողմից իրագործվող պատերազմական հանցագործությունները»,- ասված է դեսպանության տարածած հայտարարությունում։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Թուրքերը ֆրանսիական Լիոն քաղաքում վանդալիզմի են ենթարկել Հայոց ցեղասպանության հուշարձանը: