շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Այաթոլլահ Խամենեին պատվաստվել է Քովո Իրան Բարաքաթ պատվաստանյութով

Այաթոլլահ Խամենեին պատվաստվել է Քովո Իրան Բարաքաթ պատվաստանյութով

Ուրբաթ առավոտյան Իրանի մեծարգո առաջնորդը պատվաստվել է Քովո Իրան Բարաքքաթ պատվաստանյութով և շեշտել է.«Պետք է մեծարել ու գնահատել այս ազգային հպարտությունը», գրում է parstoday.com-ը:

Ուրբաթ օրը իրանական «Քովո Իրան Բարքաթ» պատվաստանյութը ստանալուց հետո, շնորհակալություն հայտնելով բոլոր այն անձանց, ովքեր իրենց գիտելիքով, փորձով և գիտական ու գործնական ջանքերով նպաստել են այս պատվաստանյութի ստեղծմանը, Իրանի մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է.«Առաջին հերթին ես չէի ցանկանում ոչ իրանական պատվաստանյութ ստանալ, հետևաբար ասացի, որ կսպասեմ իրանական պատվաստանյութի արտադրմանը, քանի որ պետք է մեծարել այս ազգային հպարտությունը: Եթե երկրում կա կանխարգելելու և բուժելու հնարավորությունը կա ինչո՞ւ չօգտվել դրանից»:

Մեծարգո առաջնորդը հավելել է.«Իհարկե, անհրաժեշտության դեպքում, իրանական պատվաստանյութի կողքին այլ երկրների արտադրած պատվաստանյութի կիրառման խնդիր չկա, սակայն պետք է գնահատել իրանական պատվաստանյութը և շնորհակալություն հայտնել դրա արտադրության համար ջանք չխնայած երիտասարդ և գործունյա գիտնականներին և այն կենտրոններին, որ զբաղված են պատվաստանյութի արտադրությամբ»:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«Իրանական պատվաստանյութով պատվաստվելուց բացի, իմ համար կարևոր էր, որ պատվաստումը կատարվի հերթով: Այսօր փառք Աստծո 80 տարին բոլորած բոլոր անձինք, դրանց թվում նաև ես, պատվաստանյութ են ստացել»:

Մեծարգո առաջնորդը նաև կարևորել է իրանական պատվաստանյութի հետ կապված գիտական փաստաթղթերի գրանցման ու հոդվածների հրատարակման անհրաժեշտությունը, հավելեով.«Պատվաստանյութի ստեղծման տեղին, արագ ու հզոր գործընթացի կողքին, աշխարհին ձեր մեծ գործի մասին իրազեկելու համար դրա հետ կապված գիտական հոդվածներն էլ պատրաստեք ու հրատարակեք»:

«Քովո Իրան Բարաքաթ» պատվաստանյութը իրանցի երիտասարդ հետազոտողների ու գիտնականների գործադրած ջանքերի արդյուքն է, որ հենվելով տեղական գիտության վրա, վերջերս ստացել են դրա սպառման արտոնությունը»:

Այս պատվաստանյութի սպառման ատոնությունը ստանալով, Իրանը դարձել է աշխարհում պատվաստանյութ արտադրող 6 երկրներից մեկը:

  • Կիսվել: