երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ավստրալիայում հրշեջները փախչում են հրդեհից (տեսանյութ)

Ավստրալիայում հրշեջները փախչում են հրդեհից (տեսանյութ)

Euronews-ը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում հրդեհն ինչպիսի՛  արագությամբ է տարածվում: 

Նշվում է, որ մասնավոր սեփականությունը պաշտպանելու համար հրդեհի վայր է ժամանել մեկ մարտական հաշվարկ: Որոշ ժամանակ անց հրշեջները ստիպված են լինում լքել վտանգավոր տարածքը, քանի որ քամին, որը հասնում է 100 կմ/ժ-ի, տարածում է կրակը:

Տեսանյութը նկարահանվել է հունվարի 4-ին, սակայն այսօր է տարածվել:

Հիշեցնենք, որ Ավստրալիայում անտառային հրդեհները սկսվել են 2019 թ. սեպտեմբերից, շարունակվել նաև այս ամիս: Այրվել է միլիոնավոր հեկտար անտառ, շուրջ 30 մարդ է զոհվել, ավելի քան 2000 տուն ոչնչացել: Սիդնեյի համալսարանի գնահատմամբ, ավելի քան մեկ միլիարդ կենդանի է սատկել:

  • Կիսվել: