ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի և Իրանի քաղաքացիների ու կազմակերպությունների դեմ

Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի և Իրանի քաղաքացիների ու կազմակերպությունների դեմ

Ավստրալիայի կառավարությունը որոշում է կայացրել պատժամիջոցներ սահմանել իրանցի անձանց և կազմակերպությունների դեմ, որոնց համարում է մարդու իրավունքների խախտման մասնակից:

Բացի դրանից՝ Իրանի ևս մի քանի քաղաքացի և կազմակերպություն պատժամիջոցների տակ են հայտնվել՝ կապված անօդաչու թռչող սարքերի՝ Ռուսաստանին մատակարարվելու հետ, ինչը Մոսկվան և Թեհրանը բազմիցս ժխտել են:  

«Պատժամիջոցներ կսահմանվեն նաև Ռուսաստանի յոթ քաղաքացու նկատմամբ, որոնց Ավստրալիան կասկածում է Ալեքսեյ Նավալնու դեմ մահափորձին մեղսակից լինելու համար»,- նշել է Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Վոնգը:

  • Կիսվել: