ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ավստրալիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ավստրալիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ավստրալիայի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել ևս 11 ռուսական բանկերի և պետական հաստատությունների դեմ, այդ թվում՝ Ազգային բարեկեցության հիմնադրամի և Ֆինանսների նախարարության ։ Նոր սահմանափակումները ներդրվել են Ուկրաինայում ՌԴ-ի կողմից անցկացվող ռազմական հատուկ օպերացիայի ֆոնին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

 

«Հաշվի առնելով ցուցակում վերջերս ռուսական ԿԲ-ի ներառումը՝ այժմ Ավստրալիայի պատժամիջոցներն ազդում են Ռուսաստանի բոլոր պետական կառույցների վրա, որոնք պատասխանատու են սուվերեն պարտքի թողարկման կամ կառավարման համար»,-ասվում է Ավստրալիայի ԱԳ նախարար Մարիս Փեյնի հայտարարության մեջ։

Պատժամիջոցներ են սահմանվել այնպիսի բանկերի նկատմամբ, ինչպիսիք են Սբերբանկը, Գազպրոմբանկը, ՎԷԲ-ը, ՎՏԲ-ն, Ռոսսելխոզբանկը, Սովկոմբանկը, Նովիկոմբանկը, Ալֆա-բանկը, Մոսկովյան վարկային բանկը։ Փեյնի խոսքով՝ այդ բանկերին է բաժին ընկնում ՌԴ բանկային բոլոր ակտիվների 80 տոկոսը։

Բացի այդ, Ավստրալիան ընդլայնել է ՌԴ նախագահին մոտ օլիգարխների պատժամիջոցային ցուցակը՝ նախորդ՝ 41 հոգանոց ցուցակին ավելացնելով միլիարդատեր Օլեգ Դերիպասկային և «Ռենովա» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Վիկտոր Վեկսելբերգին։

  • Կիսվել: