ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ավստրալիան նոր պատժամիջոցներ է մտցրել Ռուսաստանի 67 քաղաքացու դեմ

Ավստրալիան նոր պատժամիջոցներ է մտցրել Ռուսաստանի 67 քաղաքացու դեմ

Ավստրալիան նոր պատժամիջոցներ է մտցրել Ռուսաստանի 67 քաղաքացու դեմ։ Արտաքին գործերի նախարար Մարիս Փեյնը հայտարարել է, որ պատժամիջոցների վերջին փաթեթն ընդունվել է ի պատասխան «ռազմական այն հանցագործությունների ապացույցների, որոնք Ռուսաստանը կատարել է Բուչայում եւ այլ շրջաններում»։

Պատժամիջոցների կենթարկվեն փոխվարչապետ Դմիտրի Գրիգորենկոն եւ ռուսաստանցի բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։

  • Կիսվել: