ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Ավստրալիան դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ

Ավստրալիան դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ

Ավստրալիայի ԱԳՆ-ն դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ։

«Կառավարությունը միանում է միջազգային հանրությանը՝ դատապարտելով քաղաքացիական անձանց նկատմամբ կանխամտածված հարձակումները և զինվորականների նկատմամբ վատ վերաբերմունքը, մասնավորապես ադրբեջանական ուժերի կողմից հայ զինվորականների մահապատիժների և մահացած կին զինվորի մասնատման մասին հաղորդումները:

Մենք մտահոգված ենք հայկական կրոնական և պատմական շինություններին հասցված վնասի մասին վերջին հաղորդումներով»,- ասված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: