չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Ավարտվել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթի նախագծի մշակումը

Ավարտվել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթի նախագծի մշակումը

Եվրահանձնաժողովն ավարտել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթի մշակումը և այն ներկայացրել հաստատման։ Այս մասին երկուշաբթի օրը Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության ղեկավար Էրիկ Մամերը։

«Կարող եմ հաստատել, որ պատժամիջոցների 11-րդ փաթեթը փոխանցվել է անդամ երկրներին: Մշտական ​​ներկայացուցիչների կոմիտեում (COREPER) դեսպանների առաջին քննարկումը տեղի կունենա չորեքշաբթի օրը», – ասել է նա՝ հրաժարվելով մեկնաբանել փաստաթղթի բովանդակությունը։ պատժամիջոցները։

  • Կիսվել: