ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
ԱԹՍ–ի հարձակման հետևանքով ՌԴ Կուրսկի մարզում խաղաղ բնակիչ է մահացել

ԱԹՍ–ի հարձակման հետևանքով ՌԴ Կուրսկի մարզում խաղաղ բնակիչ է մահացել

 Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով Կուրսկի մարզի Գլուշկովսկի շրջանի Կորովյակովկա գյուղում խաղաղ բնակիչ է մահացել: Այս մասին հայտնել է մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնը:
 
«Ուկրաինայի զինված ուժերը հերթական անմարդկային հանցագործություններն են կատարել։ Երեկ ուկրաինական ԱԹՍ–ն հարձակվել է Գլուշկովսկի շրջանի Կորովյակովկա գյուղի վրա։ Ցավոք, զոհվել է խաղաղ բնակիչ՝ 31-ամյա տղամարդ։ Ծնողներին և հարազատներին հայտնում եմ իմ անկեղծ ցավակցությունը»,- տելեգրամյան ալիքում գրել է նա:
Խինշտեյնը հիշեցրել է, որ սահմանամերձ շրջաններում գտնվելն անվտանգ չէ։
«Հարգելի բնակիչներ, կրկին դիմում եմ բոլորիդ՝ սահմանամերձ շրջաններում դեռևս խիստ վտանգավոր է։ Թշնամին շարունակում է ստոր գրոհներ ձեռնարկել բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների նկատմամբ։ Զգույշ եղեք»,– նշել է նա։

  • Կիսվել: