հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Աթենքում պայթյուն է տեղի ունեցել․ տուժածներ չկան

Աթենքում պայթյուն է տեղի ունեցել․ տուժածներ չկան

Վաղ առավոտյան Աթենքի կենտրոնում գտնվող  Հունաստանի մասոնական գերագույն օթյակի մոտ պայթյուն է որոտացել: Ոստիկանությունը երկրորդ կասկածելի փաթեթի վերահսկվող պայթյուն է իրականացրել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Keep Talking Greece պարբերականը։

Պայթյունը տեղի է ունեցել առավոտյան ժամը 06:30-ից քիչ անց։ Պայթյունից առաջ ինչ-որ մեկը, որը չի բացահայտել իր ինքնությունը, ահազանգել է դրա մասին: Զանգահարողը, սակայն, չի նշել պայթյունի ժամը։

Երբ ոստիկանները շտապել են դեպի Գերագույն օթյակի շենք, պայթյուն է տեղի ունեցել։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Ոստիկանները շենքի մոտ հայտնաբերել են ևս մեկ կասկածելի փաթեթ և վերահսկվող պայթյուն են իրականացրել։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: