երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
AstraZeneca-ն եվրոպական երկրների հետ կնքել է պատվաստանյութ մատակարարելու պայմանագիր

AstraZeneca-ն եվրոպական երկրների հետ կնքել է պատվաստանյութ մատակարարելու պայմանագիր

Բրիտանական AstraZeneca դեղագործական ընկերությունը հայտարարել է, որ Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Նիդեռլանդների հետ պայմանագիր է ստորագրել՝ Եվրոպային կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ մատակարարելու նպատակով, որը կսկսի իրականացնել 2020-ի վերջին, տեղեկացնում է Reuters-ը:

Ըստ աղբյուրի՝ պայմանագիրը կնքվել է պատվաստանյութի 400 միլիոն դեղաչափի համար, որը մշակվել է Օքսֆորդի համալսարանում: Դեղագործական ընկերությունը հայտնել է, որ մտադիր է ընդլայնել պատվաստանյութի արտադրության ծավալները: Ընկերությունը հույս ունի պատվաստանյութը հնարավորինս արագ ու շատ տարածել:

Ինչպես նշվում է՝ Իտալիայի առողջապահության նախարարը հայտարարել է, որ պատվաստանյութի փորձարկման փուլն ակնկալվում է ավարտել աշնանը:

Հաղորդվում է նաև, որ AstraZeneca-ն մտադիր է պատվաստանյութի արտադրությունը հասցնել մինչև 2 միլիարդ դեղաչափի: Զանգվածային արտադրությունը կիրականացվի Բիլ Գեյթսի աջակցությամբ ու Միացյալ Նահանգների կառավարության հետ կնքված 1.2 միլիարդ դոլարի համաձայնագրով:

 

  • Կիսվել: