ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Աշխարհը պետք է դիմադրի ավտորիտար դաժանությանը. Մենենդես

Աշխարհը պետք է դիմադրի ավտորիտար դաժանությանը. Մենենդես

ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը դատապարտել է Ադրբեջանի կողմից Հայաստանի բնակավայրերի վրա հարձակումը:

Մենենդեսը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ հայկական քաղաքների և անմեղ բնակիչների հրետակոծումն անընդունելի է և անօրինական: «Աշխարհը պետք է դիմադրի ավտորիտար դաժանությանը: Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի Ադրբեջանին անվտանգության ապահովմանն ուղղված աջակցությունը»,- գրել է Մենենդեսը:

Ադրբեջանի հարձակումը դատապարտող հայտարարություններով են հանդես եկել նաև ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Դեյվիդ Վալադաոն, Ֆրանկ Փալոնը, Ջեքի Սփիրը: ԱՄՆ պետդեպը ևս հայտարարություն է տարածել՝ մտահոգություն հայտնելով հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, այդ թվում՝ Հայաստանի տարածքում քաղաքացիական բնակավայրերի վրա հարձակումներով: Պետդեպը հիշեցրել է՝ ինչպես Միացյալ Նահանգները վաղուց հասկացրել է, հակամարտությունը ռազմական լուծում չունի՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:

  • Կիսվել: