կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Աշխարհում Ամանորը դիմավորել են սահմանափակումների պայմաններում

Աշխարհում Ամանորը դիմավորել են սահմանափակումների պայմաններում

Աշխարհում ամանորյա տոնակատարություններն անցել են կորոնավիրուսի դեմ սահմանափակումների պայմաններում:

Ֆրանսիան օրեցօր Covid-19-ով վարակման դեպքերի նոր ռեկորդներ է գրանցում: Չնայած դրան՝ հոսպիտալացման և մահվան ցուցանիշները կայունացել են՝ հայտնում է Euronews-ը: Սուրբծննդյան տոների ընթացքում Ֆրանսիայում նոր սահմանափակումներ են կիրառվել, որոնցից մեկը հանրային բաց տարածքներում պարտադիր դիմակ դնելն է:

Ավստրիայում ամանորյա միջոցառումները չեղարկվել են։ Ռեստորանները փակվում են ժամը 22:00-ից։ Ոստիկանությունը զգուշացրել է, որ ուշադրությամբ հետևելու է նորմերի պատպանմանը: Շաբաթվա կեսերին կառավարությունը սահմանափակումները խստացնելու մասին որոշում կընդունի:

Իսրայելում օրեր առաջ հավանություն են տվել կորոնավիրուսի դեմ չորրորդ դեղաչափով պատվաստմանը: Միևնույն ժամանակ, երկիրը ստացել է Covid-19-ի դեմ Pfizer ընկերության արտադրած դեղամիջոցը:

Իսկ Ինդոնեզիայում, մասնավորապես՝ մայրաքաղաք Ջակարտայում, վարակի տարածման դեմ պայքարի շրջանակներում իշխանությունները որոշել են փակել հիմնական ավտոմայրուղիները: Տոնական միջոցառումները ևս չեղարկվել են՝ մարդկանց մեծ կուտակումներից խուսափելու համար։

  • Կիսվել: