ԱՍԵԱՆ-ի ԱԳՆ ղեկավարներն կոչ են արել անհապաղ դադարեցնել մարտական գործողություններն Ուկրաինայում
Հարավ - արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն Ուկրաինայում մարտական գործողությունների դադարեցման եւ հակամարտության խաղաղ կարգավորման կոչ են արել: Օգոստոսի 5-ին Պնոմպենում ընդունել են ԱՍԵԱՆ-ի արտաքին գործերի նախարարների 55-րդ խորհրդակցության մասնակիցները, որը որպես տարածաշրջանային միավորման գործող նախագահ կազմակերպում Է Կամբոջան:
Խորհրդակցությունում ընդգծվել Է մարտական գործողությունների անհապաղ դադարեցման եւ հակամարտության խաղաղ լուծման համար բարենպաստ պայմանների ստեղծման կարեւորությունը: ԱՍԵԱՆ-ի ԱԳՆ-ների ղեկավարները հայտարարել են Ուկրաինայի իրադրության խաղաղ կարգավորման ուղիների որոնման՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ջանքերի պաշտպանության մասին, կոչ են արել ապահովելու քաղաքացիական բնակչութան անվտագությունը եւ կարիքավորների համար մարդասիրական օգնության անարգել առաքումը:
Խորհրդակցոթյան մասնակիցները նաեւ բոլոր շահագրգիռ կողմերին կոչ են արել վերսկսելու հաշտության երկխոսությունը, շարունակելու ԿԺԴՀ-ի միջուկային հիմնախնդիրը կարգավորելու եւ Կորեական թեակղզու միջուկազերծ կարգավիճակի հասնելու աշխատանքը: