կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Ասադն ընկավ, իսկ առաջնորդ Էրդողանը հաղթեց. Թուրքիայի նախագահի դուստր

Ասադն ընկավ, իսկ առաջնորդ Էրդողանը հաղթեց. Թուրքիայի նախագահի դուստր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դուստրը՝ Էսրա Էրդողանը, իր թվիթերյան էջում մեկնաբանել է թուրքամետ ուժերի կողմից Սիրիայի գրավումը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ասադն ընկավ, իսկ առաջնորդ Էրդողանը հաղթեց»: Նա նաև իր գրառմանը կցել է Էրդողանի լուսանկարը՝ թուրքամետ իսլամիստների դրոշը պատկերող շարֆով:

Նշենք, որ այսօր առավոտյան լրատվամիջոցները հայտնել են թուրքական «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման կողմից Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը գրավելու մասին։

Հաղորդվում է նաև, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը լքել է երկիրը։

«Հայաթ Թահրիր ալ-Շամի» առաջնորդ Աբու Մուհամեդ ալ-Ջուլանին հայտարարել է, որ բոլոր կառավարական կառույցները կմնան Սիրիայի ներկայիս վարչապետի վերահսկողության տակ, մինչև դրանց պաշտոնապես հանձնումը։

Սիրիայի ներկայիս վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ Ջալալին սիրիացի զինյալների՝ Դամասկոս մուտք գործելուց հետո հայտարարել է հանրապետությունում իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու իր պատրաստակամության մասին։

 

  • Կիսվել: