Արքայազն Հարրին հրաժարվում է Սուրբ Ծննդյան տոներին այցելել թագավորական ընտանիք
Արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, չեն պատրաստվում Սուրբ Ծննդին այցելել թագավորական ընտանիք՝ վատ հարաբերությունների պատճառով։ Այս մասին հայտնում է Mirror-ը՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցում է Լենտա.ռու-ն:
«Նրանք [աղբյուրները] ասացին, որ հարաբերությունները «գրեթե ամենացածր մակարդակի վրա են», և Սասեքսի դուքսը կհրաժարվի Չարլզ թագավորի հրավերից»,- գրում է թերթը։
Նշվում է, որ արքայազնի հուշագրության բովանդակության մանրամասները, որոնք կհրապարակվեն 2023 թվականի հունվարին, «զարմացրել են» թագավորական ընտանիքին։
«Այս գիրքը կարող է վերջ դնել ցանկացած հարաբերությունների, որոնք Հարրին ցանկանում է ունենալ իր ընտանիքի հետ», – ասել է աղբյուրը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը շնորհել է թագավորական ծովային հետևակի գեներալ-կապիտանի ռազմական կոչումը, որը Էլիզաբեթ 2-րդը խլել է արքայազն Հարրիից մի քանի տարի առաջ։ Սասեքսի դուքսը թագուհու կողմից նշանակվել է գեներալ կապիտան 2017 թվականի դեկտեմբերին՝ հաջորդելով իր պապին՝ արքայազն Ֆիլիպին։