չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Արքայազն Հարիին չեն հրավիրել միանալու թագավորական ընտանիքին Բուքինհեմյան պալատի պատշգամբում

Արքայազն Հարիին չեն հրավիրել միանալու թագավորական ընտանիքին Բուքինհեմյան պալատի պատշգամբում

Մեծ Բրիտանիայի թագավոր Չառլզ III-ի կրտսեր որդին՝ արքայազն Հարին, շաբաթ օրը ներկա է գտնվել Վեսթմինսթերյան աբբայությունում իր հոր թագադրմանը՝ չնայած նա նստած էր երրորդ շարքում եւ տոնակատարության ժամանակ չէր գտնվում Բուքինհեմյան պալատի պատշգամբում, հայտնում է Reuters-ը:

Միեւնույն ժամանակ, BBC հեռուստաալիքը ենթադրում է, որ, ամենայն հավանականությամբ, Հարիին չեն հրավիրել միանալու թագավորական ընտանիքին: Լրագրողները ֆիքսել են այն պահը, երբ Հարին մեքենա է նստել հոր թագադրումից անմիջապես հետո։

Մինչեւ ապրիլի սկիզբը անհայտ էր, թե արդյոք Հարին, որն այժմ ապրում է Կալիֆոռնիայում, կայցելի այս պատմական իրադարձությունը ընտանիքի հետ հրապարակային բաժանումից հետո:

38-ամյա Հարին ժպիտով ժամանել է Վեսթմինսթերյան աբբայություն։ Նրա կինը՝ Մեգանը, եւ երկու փոքր երեխաները մնացել են ԱՄՆ-ում։

Նա արարողությանը որեւէ պաշտոնական դեր չի ունեցել եւ դիտել է, թե ինչպես է իր ավագ եղբայր Ուիլյամը՝ գահի ժառանգը, ծնկի եկել հոր առջեւ՝ երդվելու իր հավատարմության մեջ։

Ավելի ուշ լրատվամիջոցները նկատել են նրա բացակայությունը Բուքինհեմյան պալատի պատշգամբում, երբ Չառլզը եւ Կամիլան միացել են Ուիլյամին եւ նրա ընտանիքին՝ ամբոխին ձեռքով անելու համար։

Արքայազն Էնդրյուի եղբայրը, որը ստիպված էր թողնել թագավորական պարտականությունները հանգուցյալ ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի հետ բարեկամության պատճառով, որը դատապարտվել էր սեռական հանցագործությունների համար, նույնպես ներկա չէր պատշգամբում։

  • Կիսվել: