Առողջապահական համակարգը Իսլամական Հանրապետության մեծագույն պարծանքներից մեկն է. իրանցի նախարար
Իրանի առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարար Բահրամ Էյնոլլահին առողջապահական համակարգը համարել է Իսլամական Հանրապետության մեծագույն պարծանքներից մեկը՝ նշելով. «Մենք հպարտ ենք, որ այս տարի Թեհրանում երեք ամսվա տարբերությամբ բացվեցին երկու խոշոր հիվանդանոցներ՝ նախագահի ներկայությամբ, գրում է parstoday.ir-ը:
«1979թ. Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո առողջապահության ոլորտում մենք շատ պատվաբեր պատմության ականատեսը եղանք։ Հեղափոխության սկզբում կյանքի տեւողությունը 56 տարի էր, իսկ այսօր այն հասել է 78-ի։ Երեխաների մահացությունների ցուցանիշը՝ յուրաքանչյուր 1000-ից 32 երեխան էր, որը նվազել և հասել է 8-ի: Հղի մայրերի մահացության ցուցանիշը 100,000 ծնունդից 255 էր, այդ ցուցանիշը նվազել և այժմ հասել է 25-ի, նորածինների մահացության ցուցանիշը 100,000 ծնունդից 135 էր, որը հասել է 14-ի։»- ասել է նա:
Էյնոլլահին հավելել է, որ կորոնավիրուսի համաճարագի ժամանակ մենք ունեցանք առողջապահության ոլորտի 350 նահատակներ, ինչը վկայում է երկրի բժշկական համայնքի զոհողության ու նվիրվածության մասին։