կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Արգենտինայում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ

Արգենտինայում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ

Իրավապահ մարմինները Արգենտինայի Կոնգրեսի շենքի մոտ հակակառավարական ցույցի մասնակիցների դեմ արցունքաբեր գազ են կիրառել։ Այդ մասին տեղեկացնում է  «ТАСС»-ը։

Հարյուրավոր մարդիկ հավաքվել էին խորհրդարանի շենքի մոտ, երբ երկրի նախագահ Խավիեր Միլեյը ելույթ էր ունենում ներսում։ Ցույցի ժամանակ ծեծկռտուք է սկսվել պետության ղեկավարի կողմնակիցների և նրա քաղաքականության դեմ բողոքողների միջև։

Բուենոս Այրես նահանգի «Ճշմարտության հանձնաժողով» հասարակական կազմակերպության տվյալներով՝ արցունքաբեր գազից տուժել է 20 մարդ։

Միլեյի կառավարությունը, ով պաշտոնը ստանձնել է 2023 թվականի դեկտեմբերի 10-ին, նոր կանոնակարգեր է մտցրել ցուցարարների կողմից փողոցները փակելու դեմ պայքարելու համար։ Իշխանությունները ոստիկանությանը թույլ են տվել հատուկ տեխնիկա և ուժ կիրառել՝ ազատ երթևեկությունն ապահովելու համար։

  • Կիսվել: