երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Արեւմուտքը ցանկանում է Մոլդովան հաջորդ Ուկրաինայի վերածել, իսկ Սանդուն պատրաստ է գրեթե ամեն ինչի. Լավրով

Արեւմուտքը ցանկանում է Մոլդովան հաջորդ Ուկրաինայի վերածել, իսկ Սանդուն պատրաստ է գրեթե ամեն ինչի. Լավրով

«Հաջորդ Ուկրաինայի» դերում Արեւմուտքն այժմ տեսնում է Մոլդովան, իսկ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն պատրաստ է գրեթե ամեն ինչի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Այժմ այդ դերի համար դիտարկում են Մոլդովան»,-ասել է նա «Ռոսիա 24» հեռուստաալիքին եւ «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե Ռուսաստանի շուրջը գտնվող որ երկիրը կարող է գնալ Ուկրաինայի ճանապարհով:

«Նախեւառաջ այն պատճառով, որ կարողացել են բավական յուրահատուկ, ոչ ազատ ժողովրդավարական մեթոդներով նախագահի պաշտոնում ընտրել մի մարդու, որը ձգտում է դեպի ՆԱՏՕ, ունի ռումինական քաղաքացիություն, պատրաստ է միանալ Ռումինիային եւ ընդհանրապես պատրաստ է գրեթե ամեն ինչի»,-պարզաբանել է նա։

 

  • Կիսվել: