ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արևմուտքի նոր պատժամիջոցները կարգելեն ներդրումները Ռուսաստանում

Արևմուտքի նոր պատժամիջոցները կարգելեն ներդրումները Ռուսաստանում

Սպիտակ տունը հաստատել է, որ պատժամիջոցների հաջորդ փաթեթը, որը նախատեսվում է հրապարակել չորեքշաբթի, կներառի Ռուսաստանում նոր ներդրումների արգելքը։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։

«Ապրիլի 6-ին մենք կհայտարարենք G7-ի և ԵՄ-ի հետ համաձայնեցված արմատական պատժամիջոցների լրացուցիչ փաթեթի մասին, որը կմեծացնի ծախսերը Ռուսաստանի համար և նրան կմղի տնտեսական, ֆինանսական և տեխնոլոգիական մեկուսացման։ Այն կներառի Ռուսաստանում բոլոր նոր ներդրումների արգելք, ֆինանսական հաստատությունների և պետական ​​ձեռնարկությունների դեմ պատժամիջոցների ընդլայնում, Ռուսաստանի կառավարության պաշտոնյաների և նրանց ընտանիքների դեմ պատժամիջոցներ»,- ասել է ԱՄՆ վարչակազմի խոսնակ Ջեն Պսակին։

  • Կիսվել: