չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արևմուտքի արձագանքը չի փոխի Բելառուսում մարտավարական միջուկային զենքի հարցով ծրագրերը․ Դմիտրի Պեսկով

Արևմուտքի արձագանքը չի փոխի Բելառուսում մարտավարական միջուկային զենքի հարցով ծրագրերը․ Դմիտրի Պեսկով

Արևմուտքի արձագանքը չի փոխի Բելառուսում մարտավարական միջուկային զենքի հարցով ծրագրերը: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:

«Նման արձագանքը, իհարկե, չի կարող ազդել Ռուսաստանի պլանների վրա»,- ասել է Կրեմլի խոսնակը։ Նա հիշեցրել է, որ Պուտինն «ամեն ինչ բացատրել է իր հայտարարություններում, որոնք արել է շաբաթ օրը տված հարցազրույցում»։

«Դրան ավելացնելու ոչինչ չկա»,- ընդգծել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ մարտի 25-ին Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան համաձայնության է եկել Մինսկի հետ Բելառուսի տարածքում մարտավարական միջուկային զենքի տեղակայման շուրջ։ Նա պնդել է, որ դա «չի խախտի Միջուկային զենքի չտարածման պայմանագրով ստանձնած պարտավորությունները»։

«Ապրիլի 3-ից մենք սկսում ենք անձնակազմերի պատրաստումը, իսկ հուլիսի 1-ին Բելառուսի տարածքում ավարտում ենք մարտավարական միջուկային զենքի հատուկ պահեստարանի կառուցումը»,- ասել է ՌԴ նախագահը։

  • Կիսվել: