երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արդյունավետ որոշումներ ընդունեցինք. Իրանի արտգործնախարարը՝ Չավուշօղլուի հետ հանդիպման մասին

Արդյունավետ որոշումներ ընդունեցինք. Իրանի արտգործնախարարը՝ Չավուշօղլուի հետ հանդիպման մասին

Հունիսի 15-ի կեսօրի Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը Ստամբուլում հանդիպել է թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ, գրում է ermenihaber.am-ը:

Զարիֆը Չավուշօղլուի և թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ անցկացրած երկկողմ հանդիպումների մասին գրառում է արել Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում։

Գրառման մեջ մասնավորապես ասվում է․

«Ստամբուլում արդյունավետ հանդիպումներ ունեցանք իմ բերեկամ Մևլութ Չավուշօղլուի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Տեսակետներ փոխանակեցինք ինչպես երկկողմ համագործակցության, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։ Արդյունավետ որոշումներ ընդունեցինք։

Զարիֆը, կայացած խորհրդակցությունները համարել է հրատապ և ակնարկել հաջորդ հանդիպման մասին՝ նշելով, որ այն տեղի կունենա Մոսկվայում։

«Մեր հարևանները մեզ համար միշտ առաջնահերթ են»,-գրել է նա։

 

  • Կիսվել: