Արցախի դեմ ագրեսիան պետք է դադարեցվի. Լուիս Ալմագրո
Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն թվիթերյան իր էջում տարածել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանի տեսաուղերձը` երեկ Ստեփանակերտում հրետակոծված հիվանդանոցի առջևից: Ալմագրոն հանդես է եկել Արցախի դեմ ագրեսիան դադարեցնելու կոչով:
«Արցախի դեմ ագրեսիան պետք է դադարեցվի: Եթե Ադրբեջանը դադարեցնի հարձակումներն Արցախի վրա, ապա հակամարտությունն անմիջապես կավարտվի»,- գրել է կազմակերպության գլխավոր քարտուղարը: